Նյարդաբանություն
Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am
Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային վարքագծի խանգարումների հաճախացումը տեղի է ունենում ինչպես Հայաստանում, այդպես էլ ողջ աշխարհում: Սննդային վարքագծի խանգարումները այսօր դիտվում են որպես բազմագործոն խանգարումներ: Հետաքրքրություն է առաջացնում միջավայրային, սոցիալական գործոնների, հոգեբանական և ժառանգական նախատրամադրվածության փոխազդեցությունը: Սննդի սահմանափակումը, սննդակարգ պահելը համարվում է հիվանդության ելակետը: Այն երկրներում, որտեղ ժամանակակից կնոջ իդեալական պատկերը և հաջողակ լինելը զուգակցվում է նիհարության հետ, անոռեքսիան և բուլիմիայի դեպքերը ավելի շատ են գրանցվում: Դեռահասները հաճախ ունենում են խնդիրներ սեփական մարմնի ընկալման տեսակետից: Դեռահասները զարգացման ընթացքում, հատկապես միջին դեռահասության փուլում, մտահոգված են սեփական արտաքինով և փորձում են ավելի գրավիչ լինել հասակակիցների համար:
Ռիսկի գործոններ
Սննդային վարքագծի խանգարումների զարգացման ռիսկի գործոններն են համարվում.
- Հիվանդության ընտանեկան բնույթ. Անոռեքսիայի, բուլիմիայի կամ ճարպակալման դեպքերի առկայությունը ընտանիքում, բարեկամների մոտ:
- Մասնագիտացված պարային, բալետային, մոդելային, սպորտային խմբակներում ներգրավված լինելը (հատկապես աղջիկների համար):
- Խառնվածքի հատկությունները`պերֆեկցիոնիզմ. «իդեալական» լինելու ձգտում:
- Ցածր ինքնագնահատական:
- Հիվանդագին անհանգստություն արտաքին տեսքով:
- Անամնեզում կրկնվող սննդակարգեր, սննդից հրաժարում, ֆիզիկական գերակտիվություն, գերծանրաբեռնվածություն ֆիզիկական վարժություններով:
- Ֆիզիկական կամ սեռական բռնության դրվագներ:
- Վաղ սեռական հասունացում:
- Ավելորդ քաշի կապակցությամբ վիրավորանքի ենթարկվելը:
- Կորուստներ կամ կյանքի դժբախտություններ, խնդիրներ հասակակիցների հետ և դպրոցում:
Անհրաժեշտ է հիշել. ցանկացած դեռահաս, որը մտահոգված է սեփական քաշով, կարծում է, որ գեր է, փորձում է կամ ցանկանում է նիհարել, անհանգստացած է արտաքին տեսքով, ունի առաջնային կամ երկրորդային ամենորեա, պետք է ստուգվի սննդային վարքագծի խանգարումների (անոռեքսիայի կամ բուլիմիայի) վերաբերյալ:
Նյարդային անոռեքսիայի ախտորոշման չափանիշները հետևյալներն են.
- գիրանալու սաստիկ վախը, որը չի նվազում նույնիսկ քաշի կորստի հետ,
- խիստ անհանգստություն մարմնակազմության վերաբերյալ. «ճարպի շոշափում» ակներև հյուծվածության պայմաններում,
- քաշը տարիքային նորմայի ստորին սահմաններում պահպանելու համառ մերժումը,
- դաշտանային ցիկլի բացակայություն`3 և ավել ամիսների ընթացքում:
Ընդհանուր առմամբ, նյարդային անոռեքսիան համարում են քրոնիկական հիվանդություն կասկածելի ելքով: Որքան շուտ է հայտնաբերված հիվանդությունը, այդքան արդյունավետ է ընթացքը և ելքը:
Անոռեքսիայի բուժումը բազմամասնագիտական է, ներգրավվում է մանկաբույժին, դեռահասային բժշկին, հոգեբանին, հոգեբույժին, դիետոլոգին, բուժքրոջը:
02.07.2019 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ